Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն դիմել է «արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեին։
«Երբ մեծ աստղը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ», նա պետք է հասկանա, որ ստիպված է լինելու աշխատել նույնքան, որքան ցանկացած այլ խաղացող: «Ռեալում» միայն մեկ աստղ չէ, այնտեղ շատերն են», — փոխանցում է Կապելոյի խոսքերը Football Espana-ն:
Մբապեն միացել է «սերուցքայիններին» անցած ամռանը։ Այդ ժամանակահատվածում նա մասնակցել է 11 խաղի, որոնցում խփել է 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:
Transfermarkt պորտալի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։