Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումները կկայանան հունվարի 2-ից 6-ը Սաուդյան Արաբիայում։
Կիսաեզրափակիչի առաջին խաղում հունվարի 2-ին կհանդիպեն «Ինտերը» և «Ատալանտան»։
Հունվարի 3-ին կհանդիպեն «Յուվենտուսը» և «Միլանը»։
Եզրափակիչը կկայանա հունվարի 6-ին։