Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում նոյեմբերի 24-ին Երևանում կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն: Հանդիպման տոմսերը վաճառքում են և արժեն 2000-7000 դրամ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Նախընտրական փուլի առաջին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը փետրվարի վերջին Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Այնուհետև՝ նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում, սեփական հարկի տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: