Ֆրանսիայի հավաքականի կազմում Եվրոպայի 1984 թվականի չեմպիոն Մաքսիմ Բոսին քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին՝ ազգային հավաքականի հանդիպումները բաց թողնելու համար։
«Եթե վնասվածք ունես, չես խաղում քո ակումբում և չեն հրավիրվում հավաքական: Բայց դու փոխարինման ես դուրս գալիս Չեմպիոնների լիգայում, իսկ հետո խաղում ես մեկնարկային կազմում առաջնությունում, ամեն ինչ անհասկանալի է դառնում» — ասել է Բոսին:
Բոսին նաև հավելել է, որ Միշել Պլատինիին ցանկանում էին հավաքականում տեսնել նույնիսկ վնասվածքով, քանի որ նա յուրահատուկ խաղացող էր։