«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնում է լրագրող Սեմ Լին։
Աղբյուրի համաձայն՝ նախորդ մրցաշրջանի վերջում կողմերը բանավոր համաձայնության էին եկել իսպանացի մասնագետի հեռանալու վերաբերյալ՝ 2025 թվականի ամռանը, երբ կավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետը։
Նշվում է, որ չնայած դրան ակումբի ղեկավարությունը Գվարդիոլային համոզելու նոր փորձեր կանի։ Հնարավոր է, որ մարզիչը վերանայի իր ծրագրերը և նոր պայմանագիր կնքի «քաղաքայինների» հետ։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 6 անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի գավաթը, մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և նվաճել բազմաթիվ այլ գավաթներ։