Միայն երկու ֆուտբոլիստ են ավելի շատ գոլ խփել թոփ-5 լիգաներում, քան Ռոբերտ Լևանդովսկին իր 30-ամյակից հետո:
Լա Լիգայի 9-րդ տուրում «Ալավեսի» հետ հանդիպմանը հեթ-տրիկից հետո «Բարսելոնայի» հարձակվողը 30 տարեկանից հետո թոփ-5 առաջնություններում ունի 184 գոլ։ Մինչեւ 2022 թվականը լեհ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում հանդես է եկել «Բավարիայի» կազմում։
Այս ցուցանիշով Լևանդովսկին երրորդն է:
Առաջատարներն են Կրիշտիանու Ռոնալդուն (207) և Զլատան Իբրահիմովիչը (191), լավագույն հնգյակում են նաև Անտոնիո Դի Նատալեն (162) և Լիոնել Մեսսին (147):