«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը դարձել է առաջին մարզիչն ակումբի պատմության մեջ, որի գլխավորությամբ «մերսիսայդցիները» մեկնարկային 10 խաղից 9-ում հաղթանակ են տարել։
«Անխոս, սա շատ հաճելի պահ է։ Իրականում այս իրավիճակն ինձ համար բավական անսովոր է, հաշվի առնելով, թե «Լիվերպուլը» որքան մեծագույն մարզիչներ է ունեցել։ Ինչպես ասել եմ նախկինում, հիմա նույնպես կասեմ, որ հույս ունեմ՝ երկրպագուները կհիշեն ինձ մեկ, երկու, չորս ու հինգ տարի հետո ոչ միայն այս ցուցանիշի համար։
Հուսով ենք հասնել ավելիին, քան այս ցուցանիշն է։ Սա վկայում է նաև այն մասին, թե որքան հաջողակ եմ ես, որ ժառանգել եմ շատ լավ կազմ և շատ լավ անձնակազմ, որպեսզի շարունակենք հասնել այն արդյունքներին, որոնք ունեցել է Յուրգեն Կլոպը»,- Սլոթի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
🎥 ԱՊԼ․ Ժոտայի գոլը հաղթական էր Քրիստալ Փելասի հետ խաղում
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝