Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, միջազգային մարզական մամուլն անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների։
Ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող թերթերի շապիկներին տպագրված վերնագրերը և հոդվածները։
Անգլիական մամուլն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատիրոջ՝ Ջիմ Ռեթքլիֆի խոսքերին, ով մեկնաբանել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի վերաբերյալ շշուկները։
Իսպանական մամուլը գրել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» առաջիկա հանդիպման մասին։
Իտալական մամուլն էլ պնդում է, որ «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերի վնասվածքի պատճառով «ծեր սինյորան» ավելի հաճախ խաղադաշտ դուրս կբերի «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կալուլուին։ Իտալիայում խոսում են նաև, որ Ռոմելու Լուկակուն հրաժարվել է մինչև 2025 թվականը ելույթ ունենալ Բելգիայի ընտրանու կազմում, քանի որ պատրաստվում է կենտրոնանալ «Նապոլիի» մրցելույթների վրա։
Միջազգային մամուլի օրվա անդրադարձը ֆոտոշարքով՝ ստորև․