Մադրիդի «Ռեալի» նախկին կիսպաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ մադրիդյան ակումբը միշտ կարողանում է ելք գտնել կարևոր խաղացողներին կորցնելուց հետո։
««Ռեալը» կարողացավ ելք գտնել, երբ Կրիշտիանուն հեռացավ, երբ հեռացավ Ռամոսը։ Նրանք միշտ կարողանում են ելք գտնել և շարժվել առաջ։ Մենք առանց նրանց երկու անգամ հաղթեցինք Չեմպիոնների լիգայում, չնայած նրանք շատ կարևոր էին և բացարձակ լեգենդներ են։ Նույնը կլինի իմ պարագայում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Գերմանացի կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 465 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։