Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում այսօր հանդիպեցին ԲԿՄԱ-ն և «Ուրարտուն»։
Հանդիպումն ավարտվեց Դմիտրի Գունկոյի թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մովսեսյանը, մեկական անգամ աչքի ընկան Կիլինը և Սաբուան։
Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Լեռնային Արցախը», «Վեստ Արմենիան», «Վանը» և «Գանձասարը»։