Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անսպասելի արդյունք է գրանցել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Լիլի» դեմ խաղում (0:1):
25-ամյա խաղացողը հանդիպման 57-րդ րոպեին փոխարինել է Էնդրիկին, սակայն խաղի մնացած հատվածում չի կարողացել ոչ մի հարված կատարել ֆրանսիական ակումբի դարպասին։
Մբապեն ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանման հեղինակ։