«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի պատմության աֆրիկացի ռմբարկուների ցուցակում բարձրացել է առաջին հորիզոնական։
Ընթացիկ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի «Բոլոնիայի» հետ խաղում (2:0) Սալահը գոլի հեղինակ դարձավ, որը նրա համար 45-րդն էր եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։
Այս ցուցանիշով Մոն շրջանցեց «Չելսիի» նախկին կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային, որը դարձել է 44 գոլի հեղինակ։ Երրորդ տեղը 30 գոլով զբաղեցնում է կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օն:
Նշենք, որ երեք խաղացողներն էլ իրենց կարիերայի տարբեր փուլերում հանդես են եկել Լոնդոնի «Չելսիում»: