Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Սելթիկի» հետ խաղում (7:1) բողոքի ցույց են կազմակերպել եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի՝ ՈւԵՖԱ-ի դեմ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկրպագուները «ՈւԵՖԱ մաֆիա» գրությունը կախել են պաստառի վերևում, որի վրա գրված է եղել՝ «Դու չես մտածում սպորտի մասին, քեզ միայն փողն է հետաքրքրում»: Վերևում գտնվող մեկ այլ պաստառի վրա հղում կար դեպի կայք, ինչը պարզ էր դարձնում, որ պաստառները վերաբերում էին Չեմպիոնների լիգայի բարեփոխումներին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում ՈւԵՖԱ-ն փոխել է գլխավոր եվրոպական ակումբային մրցաշարի կառուցվածքը՝ համալրելով ևս 4 թիմով։ Խմբային փուլը դադարեցվել է և այժմ գործարկվում է լիգայի փուլը՝ 36 մասնակից թիմերից յուրաքանչյուրը այս փուլում մեկ անգամ խաղում է 8 տարբեր թիմերի հետ: