Միլանի «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը երկարաձգել է պայմանագիրն իտալական ակումբի հետ։
Հոլանդացի ֆուտբոլիստի հետ համաձայնության մասին տեղեկությունը հաստատել է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։
«Չեմ կարծում, որ դա դեռ պաշտոնապես հայտարարված է, բայց ես ուրախ եմ այս նորությունների համար: Դենզելը կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Այսօր նա հավանաբար կլինի մեկնարկային կազմում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Fcinter1908-ը։
Միլանյան ակումբը երեքշաբթի կանցկացնի Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումը «Ցրվենա Զվեզդայի» հետ։




























































