«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում «Սլովանի» հետ առաջիկա հանդիպման մասին.
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր թիմերին, որոնք մասնակցում են Չեմպիոնների լիգային, հատկապես, երբ դու խաղում ես արտագնա խաղում:
Հուսով եմ՝ կարող ենք ցույց տալ մեր ներուժը և հասնել մեզ անհրաժեշտ արդյունքի։
Իմ կարիերայի ընթացքում ես սովորել եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում։ Ոչինչ չես կարող ստանալ հենց այնպես»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչին ESPN-ը։