Մադրիդի «Ռեալը» պատրաստ է պայքարել լոնդոնյան երկու գրանդների՝ «Արսենալի» և «Չելսիի» հետ «Պալմեյրասի» 18-ամյա պաշտպան Վիտոր Ռեիսիի համար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ակումբներից որևէ մեկը դեռ 18-ամյա խաղացողի համար պաշտոնական առաջարկ չի կատարել բրազիլական ակումբին։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է խաղացողին վաճառել հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դեռևս հայտնի չէ, թե որքան գումար կպահանջի բրազիլական ակումբը իր խաղացողի համար։