«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին մոտ օրերս պաշտոնանկություն է սպասվում, այս մասին տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ հոլանդացի մասնագետը դեռ վայելում է ակումբի կողմից ստացած աջակցությունը, սակայն կողմերի միջև ձևավորվող հարաբերություններում լարվածություն է սկսվում:
«Կարմիր սատանաները» վերջնական որոշում կկայացնեն ակումբի առաջիկա երկու խաղերից հետո: «Պորտուի» և «Ասթոն Վիլայի» դեմ կայանալիք խաղերը որոշիչ կլինեն Տեն Հագի համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: