«Բարսելոնան» շարունակում է բանակցությունների վարումը «Ալ-Սադի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:
Դեռ ամիսներ առաջ Չավիի և կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի բանակցությունները մտան փակուղի, որի արդյուքնում Կիկե Սետյենը նշանակվեց ակումբի գլխավոր մարզիչ: Չավին թիմը գլխավորելու մի քանի պայման ունի: Նա իր մարզչական շտաբում ցանկացել է տեսնել նաև Կառլես Պույոլին ու Ժորդի Կրույֆին, իսկ խաղացողներից, ըստ իսպանացու, թիմը կուժեղացնի ՊԱԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ու Դորմտունդի «Բորուսիայի» երիտասարդ աստղային հարձակվող Ջեյդոն Սանչոն:
Ըստ Չավիի, «Բարսելոնային» նոր փայլ կարող է հաղորդել նաև Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին: