«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան և նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է այն խաղացողին, որին կցանկանար տեսնել կատալոնական ակումբի կազմում։
«Ո՞վ կուզեի, որ լիներ «Բարսելոնայի» նոր ձեռքբերումը։ Ես կցանկանայի, որ նա լիներ Էրլինգ Հալանդը»,– Չավիի խոսքերն է մեջբերում Barca News-ը։
Նորվեգացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականի կեսերը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։


























































