«Բավարիայի» դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը կիսվել է իր կարծիքով, թե ինչու մյունխենյան ակումբը սկսեց ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել այն բանից հետո, երբ այս ամառ Վենսան Կոմպանին գլխավորեց թիմը:
«Մենք վերադարձրել ենք մեր վստահությունը: Որ թիմի դեմ էլ խաղանք, չենք թողնում, որ նրանք շնչեն։ Սա բոլորովին այլ բան է, քան նախկինում էր:
«Բավարիան» գնում է սեփական ճանապարհով, որին ցանկանում է հասնել գերիշխող ոճով։
Կոմպանին յուրաքանչյուր ֆուտբոլիստի մեջ վստահության զգացում է ներշնչում, և դա երևում է խաղադաշտում: Մենք խաղում ենք թիմով»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bild-ը։
























































