Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում կայացավ «Ալաշկերտ»-«Վեստ Արմենիա» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Այս խաղում դուբլ ձևակերպեց Իբրահիմ Յուսուֆը։
«Վեստ Արմենիան» երկրորդ հաղթանակը տոնեց ՀՊԼ-ում ու վաստակել է 6 միավոր։ «Ալաշկերտը» ևս ունի 6 միավոր և թիմերը կիսում են 9-10-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում։