«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» երկու խաղացողների ձեռքբերման հնարավորությամբ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին և ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։ Բրազիլացու տրանսֆերի համար «կարմիրները» պատրաստ են վճարել 90 միլոն եվրո, իսկ ֆրանսիացու համար 80 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 7 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Չուամենին Լա Լիգայում մասնակցել է 6 հանդիպման՝ աչքի չընկնելով օգտակար գործողությամբ։