Ավարտվեց Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին շվեդական «Մալմյոն» ու շոտլանդական «Ռեյնջերսը»։
Խաղը կայացել է Մալմյոյի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Առաջին րոպեին Նեդիմ Բաիրամին բացեց խաղի հաշիվը։ 76-րդ րոպեին Ռոս ՄաքՔաուսլենդն ամրապնդեց շոտլանդական թիմի առավելությունը։
Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի հաջորդ տուրում «Ռեյնջերսը» կհանդիպի «Լիոնի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին։