2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Մանուել Նոյերը հայտարարեց Գերմանիայի հավաքականից հեռանալու որոշման մասին։
Դրանից հետո Մարկ-Անդրե տեր Շտեգենը դարձավ Բունդեսթիմի հիմնական դարպասապահը։ «Բարսելոնայի» ներկայացուցիչը երկար սպասեց ազգային թիմում իր շանսին։ Սակայն Տեր Շտեգենը վերջերս ծնկի լուրջ վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնում է Bild-ը, այժմ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հիմնական դարպասապահ է ընտրել Ալեքսանդր Նուբելին։
Առաջիկա ամիսներին նա կլինի Բունդեսթիմի առաջին համարը։ Ալեքսանդր Նուբելը խաղում է «Շտուտգարտում»։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բավարիային»։
























































