«Վալենսիայի» նախկին նախագահ Պակո Ռոյգը քննադատել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։
«Նախկինում ռասիզմի հետ կապված խնդիրներ չկային, կամ ես դրանք չէի նկատում։ Ռոմարիոն կիսասևամորթ էր և խնդիրներ չուներ: Հիմա ես «Ռեալին» անվանում եմ «արքայական ներգաղթյալ»: Նրանք ունեն ութ սևամորթ խաղացող, երկու սպիտակամորթ արտասահմանցի և մեկ իսպանացի՝ Կարվախալը։
Եվ նաև այս Վինիսիուսը: Գիտե՞ք ինչ արեց։ Նա բարձրացել է Մեստալլայի ցանկապատի վրայով և երկրպագուին մեղադրել վիրավորանքների մեջ: Այդ օրը ես թոռնիկիս ու որդուս հետ մարզադաշտում էի։ Թոռնիկիս հարցրի. «Ի՞նչ է նա այնտեղ գոռում»։ Թոռս պատասխանեց. «Ամեն տեսակի անհեթեթություն»: Ես մտածեցի, որ նրան կապիկ են անվանել։ Բայց ոչ։
Եվ այս տղան բղավում է, որ մեր ճանապարհը Սեգունդան է: Սրանից հետո մեր երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել հաջորդ հանդիպումներին, իսկ Վինիսիուսին ամեն ինչ ներված է։ Այո, նա լավ խաղացող է, բայց որպես մարդ ապուշ է։ Միշտ բղավում է մրցավարների վրա: Ես բազմիցս եղել եմ Հարավային Ամերիկայում և երբեք խնդիրներ չեմ ունեցել»,- Ռոյգի խոսքերն է մեջբերում Relevo-ն։