Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Դանի Կարվախալի և Ջուդ Բելինգհեմի վնասվածքների մասին հարցին։
«Կարվախալը կապտուկ է ստացել, իսկ Բելինգհեմը ուսին հարված: Դա այնքան էլ լուրջ չի թվում: Նախկինում Ջուդը երկար ժամանակ խաղում էր հատուկ ուսի բարձիկով, բայց մեկ ամիս առաջ նա հանեց այն, քանի որ ամեն ինչ լավ էր»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Մադրիդի Zone-ը:
32-ամյա աջ պաշտպանը փոխարինվեց 60-րդ րոպեին «Էսպանյոլի» հետ խաղում (4:1)՝ խփած գոլից ընդամենը երկու րոպե անց: 21-ամյա անգլիացի կիսապաշտպանը խաղադաշտը լքեց 84-րդ րոպեին ուսի ցավերով, որը նախկինում անհանգստացնում էր իրեն։