Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը Իսպանիայի Պրիմերայի 6-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղից հետո (4:1) խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հույզերի մասին։
«Մարզիչը մի փոքր զայրացած էր մեզ վրա, քանի որ մենք գոլեր խփեցինք միայն երկրորդ խաղակեսում»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Իսպանական Պրիմերայում 6 տուրերից հետո «Արքայական» ակումբն ունի 14 միավոր և այժմ 2-րդ տեղում է՝ 4 միավոր զիջելով առաջատար «Բարսելոնային»։