«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն առաջին բուժզննումն է անցել ծնկի վնասվածքից հետո։ Այս մասին հայտնում է RAC1-ը։
Աղբյուրի համաձայն` բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ Մարկը աջ ոտքի ծնկի հատվածում լուրջ վնասվածք ունի։ Եթե MRI-ն (մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան) հաստատի դա, խաղացողը կարող է բացակայել առնվազն 8 ամսով։
2020 թվականին գերմանացին մեկ անգամ արդեն բախվել է նմանատիպ խնդրի, սակայն խաղացողին վիրահատած Դեյվիդ Բարաստեգիի խոսքով, այս անգամ այն ավելի լուրջ է։ «Վերականգնման տողությունը կախված կլինի բազմաթիվ գործոններից։ Սովորաբար դա տևում է 8 ամիս, բայց դա կարող է ավելի երկար ձգվել»,- բժշկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողը վնասվածք է ստացել Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղի ժամանակ (1:5), ինչից հետո պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից։