«Լաս Պալմասի» 27-ամյա դարպասապահ Ալվարո Վալեսը կարող է փոխարինել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, որը ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ արտագնա խաղում (1:5): Այս մասին հայտնում է COPE-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա իսպանացուն ձեռք բերելու հնարավորությունը կլինի միայն հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։
Հիշեցնենք, որ Վալեսը «Լաս Պալմասում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։ Ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ըստ Transfermarkt-ի՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: