Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ՝ 1-1։
Տանտերերը 35-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ Իսահակ Պալասոնի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը հավասարեցրեցին հաշիվը՝ Քոնոր Գալագերի դիպուկ հարվածի շնորհիվ։
«Ատլետիկոն» դեռ չի պարտվել Լա Լիգայում այս մրցաշրջանում՝ 3 հաղթանակ և 3 ոչ-ոքի: Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 12 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
«Ռայո Վալեկանոն» 8 միավորով 9-րդ տեղում է։