«Բարսելոնան» Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում այսօր մրցակցի հարկի տակ հանդիպեց «Վիլյառեալի» հետ։
Հանսի Ֆլիկի թիմը վստահ հաղթանակ տարավ 5-1 հաշվով։
Հյուրերի կազմում դուբլ գրանցեցին Լևանդովսկին և Ռաֆինյան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պաբլո Տորեն։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Այոսե Պերեսը։
«Բարսելոնան» 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Լա լիգայում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր։ «Վիլյառեալը» 11 միավորով 5-րդն է։