Լոնդոնի «Չելսին» նոր ֆուտբոլիստ է փնտրում կենտրոնական հարձակվողի դիրքն ուժեղացնելու համար։
Ամռանը լոնդոնցիներին չհաջողվեց ձեռք բերել Վիկտոր Օսիմհենին և այժմ դիտարկում են «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի թեկնածությունը:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Չելսին» կարող է առաջարկել «Ինտերին» փոխանակել Լաուտարո Մարտինեսին իր երեք ֆուտբոլիստի հետ։
Այս ցուցակում են Միխայիլ Մուդրիկը, Բենուա Բադիաշիլեն և Կարնի Չուկվուեմեկան։ Ընդ որում, դեռ պարզ չէ, թե 27-ամյա Մարտինեսն ինքն ինչպես կարձագանքի նման տարբերակին։
Նա «Ինտերում» խաղում է 2018 թվականի ամառվանից և թիմի ավագն է։