Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ է փնտրում, ով ապագայում կփոխարինի Մանուել Նոյերին։
Todofichajes-ի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գտնվում է գերմանական գրանդի դիտակետում։
«Բարսելոնան» կարող է մտածել 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու մասին՝ նրա բարձր աշխատավարձի պատճառով:
Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։
























































