Հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանն առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում:
Երկրի առաջնության 2-րդ տուրում «Նեմանը» ընդունել է «Վիտեբսկին»: Հաշիվը 51-րդ րոպեին բացել է Կադիմյանը:
27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Գեղամ Կադիմյանը «Ալաշկերտից» հեռացել էր 2019-ի դեկտեմբերին: