Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է իր հիացմունքով թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղի վերաբերյալ։
«Կուրտուան այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է: Կարիերայիս ընթացքում արդեն աշխատել եմ գերազանց դարպասապահների հետ, բայց հիմա Տիբոն լավագույնն է»,- ասել է Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի «Շտուտգարտի» դեմ խաղում (3։1) 32-ամյա դարպասապահը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։