«Բարսելոնայի» խաղացող Ֆերմին Լոպեսը, որն ապաքինվում էր վնասվածքից, մարզման ժամանակ աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է կապտանռնագույնների մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նախկինում Ֆերմինը մասնակի մարզումներ էր սկսել ընդհանուր խմբում՝ սեպտեմբերի սկզբին Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում ձախ ազդրի մկանային վնասվածք ստանալուց հետո: Նրա ամբողջական վերադարձը սպասվում էր հաջորդ շաբաթ։ Սակայն այժմ սպասվում է, որ Լոպեսին կպահանջվի ևս երեք շաբաթ՝ վերականգնվելու համար:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաջորդ հանդիպումը կատալոնական «Բարսելոնան» կանցկացնի «Մոնակոյի» հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 19-ին, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։