Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Սաշա Բոեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում չի կարողանա օգնել իր թիմին ձախ ծնկի մենիսկի պատռվածքի պատճառով, որը ստացել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 15-ին կայացած մարզման ժամանակ, հայտնում է գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն բարեհաջող վիրահատվել է։
Այս մրցաշրջանը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար երկրորդն է «Բավարիայի» համակարգում։ Այս մրցաշրջանում նա մյունխենյան ակումբի կազմում երկու հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում նա հանդես է եկել թուրքական «Գալաթասարայում», ինչպես նաև ֆրանսիական «Դիժոնում» և «Ռենում»:
Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի երեք տուրից հետո «Բավարիան» ինը միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մնում է միակ թիմը, որը դեռ միավորներ չի կորցրել։
























































