Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» հանդիպեց Լևերկուզենի «Բայերին»: Խաղը կայացավ «ՊրեՑերո Արենայում»: Խաղում ուժեղ գտնվեցին լևերկուզենյան ակումբի ֆուտբոլիստները՝ 4:1:
17-րդ րոպեին հաշիվը բացեց «Բայերի» ֆուտբոլիստ Մարտեն Տերյեն: 30-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն, ով գոլը բավականին անսովոր տոնեց:
37-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց տանտերերի հարձակվող Մերգիմ Բերիշան:
71-րդ րոպեին աչքի ընկավ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: Րոպեներ անց դուբլ ձևակերպեց Բոնիֆասեն:
Այս խաղից հետո «Բայերը» վաստակած 6 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Հոֆենհայմը» 3 միավորով 13-րդն է:
Հոֆենհայմ — Բայեր՝ 1։4
Գոլերը՝ Բերիշա (37′) — Տերյե (17′), Բոնիֆասե (30′, 75′), Վիրց (72′)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Լեյպցիգ» — «Ունիոն»՝ 0։0
«Վոլֆսբուրգ» — «Այնթրախտ» Ֆ․՝ 1։2
«Բորուսիա» Մ․ — «Շտուտգարտ»՝ 1։3
























































