Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Կինգսլի Կոմանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենայն հավանականությամբ կհեռանա գերմանական ակումբից։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները դեռ ամռանն էին պատրաստ բաժանվել ֆրանսիացուց, սակայն նա մերժեց Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկը։ Նշվում է, որ «Բավարիան» շարունակում է Կոմանին թիմը լքելու թեկնածու համարել։
Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ հունվարին 28-ամյա խաղացողը առաջարկներ կստանա Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներից։ Ինքը՝ ֆուտբոլիստը, պատրաստ է տեղափոխվել միայն եվրոպական թոփ ակումբ, ցանկալի է՝ Անգլիայից։ Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։
























































