«Բայերի» 28-ամյա կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան հաստատել է լևերկուզենյան ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու իր մտադրությունը, որն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Անցած ամառ գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» ձախողվել էր:
«Ես չեմ մնա [«Բայերում»] և չեմ երկարաձգի պայմանագիրս կարիերայի այն պատկերացումների համար, որոնց մասին ավելի վաղ նշել եմ։ Ես աշխատանքային պայմանագիր ունեմ մինչև 2025 թվականը, իսկ մինչ այդ ամեն ինչ կտամ «Բայերի» համար։
Կդառնա՞մ «Բավարիայի» խաղացող մեկ տարուց. Լավ հարց է, կտեսնենք: Դեռ չեմ մտածում այդ մասին, քանի որ առջևում ունեմ մրցաշրջան Լևերկուզենի «Բայերում», — «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպանի խոսքերն է մեջբերում «X» սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































