«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է իր պատմական նվաճումը. Մյուլերն ակումբի պատմության մեջ ամենաշատ խաղն է գրանցել (710):
«Ես միշտ ասել եմ, որ նման ռեկորդներն ինձ համար այնքան էլ կարևոր չեն: Անկախ նրանից, թե դա 710, 712 կամ 325 խաղ է, ինձ համար նշանակություն չունի: Ես ավելի ուրախ եմ գոլ խփելու համար այն խաղում, որը տեխնիկապես փայլուն էր»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
Մյուլերը ռեկորդւ սահմանել է Բունդեսլիգայի 2-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում (2:0), որում նաև գոլի հեղինակ է դարձել։
Այս մրցաշրջանում Թոմաս Մյուլերը երեք հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 710 խաղում Մյուլերը խփել է 286 գոլ և կատարել 274 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո:
























































