Բունդեսլիգայի 2-րդ տուրում Լևերկուզենի «ԲայԱրենա» մարզադաշտում «Լայպցիգը» կամային հաղթանակ տարավ գործող չեմպիոնի նկատմամբ՝ ընդհատելով «Բայերի» ռեկորդային անպարտելիության շարքը Բունդեսլիգայում։
39-րդ րոպեին «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը բացեց խաղի հաշիվը։ 6 րոպե անց պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն մեծացրեց տանտերերի առավելությունը։ Դեռ ընդմիջումից առաջ՝ առաջին խաղակեսի հիմանական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին, «Լայպցիգի» կիսապաշտպան Կևին Կամպլը կրճատեց հաշվի տարբերությունը։ Երկրորդ խաղակեսում հյուրերին հաղթանակ բերեց հարձակվող Լօիս Օպենդան՝ դառնալով դուբլի հեղինակ։ Նա գոլի հեղինակ դարձավ 57-րդ և 80-րդ րոպեներին։
Նշենք, որ «Բայերը» 2023 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ պարտվեց Գերմանիայի առաջնությունում։ Գործող չեմպիոնը մինչ այս 35 խաղում չէր պարտվել։
























































