Գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը կրկին դարձավ իտալական Ա Սերիայի ակումբի ֆուտբոլիստ, հայտնում է Transfermarkt-ը։
Այս անգամ գերմանացին կպաշտպանի «Ֆիորենտինայի» գույները։ Գոսենսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ունիոն Բեռլինին»:
Գոսենսը մեկ մրցաշրջանով վարձավճարով կխաղա իտալական ակումբում։ Ըստ ինսայդների՝ «Մանուշակներն» ունեն ամբողջական տրանսֆերը ձևակերպելու իրավունք։
Իր կարիերայի ընթացքում Գոսենսն արդեն խաղացել է Իտալիայի առաջնությունում՝ պաշտպանելով «Ատալանտայի» և Միլանի «Ինտերի» գույները։
























































