Նիդեռլանդների հավաքականի և «Ֆեյենորդի» պաշտպան Լուտսարել Գերտրուդան տեղափոխվել է գերմանական «Լայպցիգ»։
24-ամյա պաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ և հանդես կգա 3 համարի մարզաշապիկով։
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, ռոտերդամյան ակումբը թիմի ավագի տրանսֆերի համար ստացել է գրեթե 20 միլիոն եվրո, ևս 5 միլիոնը տրամադրվել է բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում «Ֆեյենորդի» սանը Էրեդիվիզիում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։
























































