Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կարիերան կժարունակի ֆրանսիական «Նիսում»։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ գերմանացին 1 տարվա պայմանագիր է կնքել «Նիսի» հետ և Լիգա 1-ը ներկայացնող ակումբի կազմում հանդես կգա վարձավճարով։
Նախորդ մրցաշրջանում Մուկոկոն դորտմունդյան ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
























































