Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը «Լոկոմոտիվը» ընդունել էր «Խիմկիին» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը տանտերերի պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղում «Կրասնոդարը», որտեղ հանդես են գալիս մեր հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը, նվազագույն հաշվով հաղթել էր «Պարի» ՆՆ-ին։
























































