Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան և ռեկորդակիր Լոթար ՄատԵուսն իր սյունակում խոսել է այն մասին, թե ինչն է խանգարում ակումբին կայուն ելույթներ ունենալ:
«Պաշտպանությունը եղել և մնում է «Բավարիայի» աքիլեսյան գարշապարը: Այն բանից հետո, երբ ակումբը հրաժարվեց Մաթեյս դե Լիխտից, ղեկավարությունը կրկին սկսեց փնտրել Դավիդ Ալաբային փոխարինողի: Ինձ համար դա մեղադրանք է առ այն, որ առաջատարը բացակայում է: Առաջնորդը պետք է ունենա հստակ պատկերացում և պետք է ճանաչվի թիմի կողմից: Ակումբը մեծ ծրագրեր ունի, և ամեն ինչ այժմ վերսկսվել է այն կետից, որտեղից դրանք դադարեցվին նախորդ մրցաշրջանում»,- մեջբերում է Sky Sport Germany-ն։
Հիշեցնենք, որ մյունխենցիներն այս մրցաշրջանը սկսել են երկու հաղթանակով: Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի սեպտեմբերի 1-ին «Ֆրայբուրգի» դեմ:
























































