«Դինամոյի» և «Ախմատի» նախկին պաշտպան, իսկ այժմ «Ռոտորի» խաղացող Զաուրբեկ Պլիևը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։
— Արսեն Զախարյանի հետ ընկերներ եք։ Վիրահատությունից հետո աջակցե՞լ եք նրան։
— Այո, ես խոսել եմ նրա հետ վիրահատությունից անմիջապես հետո։ Ես անմիջապես զանգահարեցի նրան, երբ նա ապաքինվում էր անզգայացումից։ Ես անընդհատ կապ եմ պահպանում նրա հետ։
— Արսենը չասա՞ց, թե երբ կվերադառնա խաղադաշտ:
— Ըստ երևույթին, դա կախված կլինի բժիշկների հսկողությունից։ Նա ասաց, որ պետք է խաղադաշտ դուրս գա սեպտեմբերի վերջին։ Ես հստակ չգիտեմ:
21-ամյա Զախարյանը 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։
























































