«Կրասնոդարի» ավագ և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարծում է, որ իր թիմն ունակ է «Զենիթի» հետ պայքարել Ռուսաստանի չեմպիոնության համար՝ չնայած ավելի թույլ կազմին։ Հայ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Match TV-ն:
— «Կրասնոդարի» հայտացուցակը ֆուտբոլիստների որակով զիջո՞ւմ է «Զենիթին»: Կարո՞ղ եք պայքարել չեմպիոնության համար:
-Իհարկե, կարելի է մտածել ու երազել դրա մասին, աշխատել։ Դուք գիտեք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Յուրաքանչյուր թիմ ունի որակով ավելի լավ խաղացողներ, այդ թվում՝ «Զենիթը»: Բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող պայքարել նրանց դեմ։ Խոսքը միայն «Կրասնոդարի» մասին չէ, այլ ընդհանրապես։
























































