Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը որոշել է հեռանալ գերամանական ակումբից, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը եզրային հարձակվողին առաջարկել է փոխել թիմը, ինչպես շատ այլ բարձր աշխատավարձ ստացող խաղացողների, իսկ մի քանի օր առաջ ֆրանսիացին համաձայնել է։
Դեռ հայտնի չէ, թե նա ուր է գնալու, սակայն 28-ամյա ֆուտբոլիստի հավակնորդների թվում են մի քանի եվրոպական ակումբներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմանով հետաքրքրված են «Բարսելոնան», ՊՍԺ-ն , «Մանչեսթեր Սիթին» և «Ֆեներբախչեն» :
























































